10+ հարթակ, որոնք կօգնեն կողմնորոշվել ներդրումներ կատարելիս

Վերջին լուրերը

Ներդրումների աշխարհ մուտք գործելը կարող է բարդ թվալ, հատկապես երբ գործիքներն ու աղբյուրները բազմաթիվ են։ Այս հոդվածում առանձնացրել ենք վստահելի հարթակներ և ռեսուրսներ, որոնք կօգնեն կատարել հիմնավորված ներդրումային որոշումներ։

Բաժնետոմսերի գներ և գրաֆիկներ

TradingView, Koyfin.com, Investing.com, Finviz

Այս հարթակներում կարելի է հետևել բաժնետոմսերի գների փոփոխությանը: Դրանք տրամադրում են արդիական (real-time) տեղեկություններ շուկայի տնտեսական ցուցանիշների, ֆինանսական գործիքների, դրանց գների դինամիկայի և գործարքների ծավալի մասին: Հարթակներն ապահովում են նաև տեխնիկական վերլուծության համար անհրաժեշտ գործիքակազմ: Պակաս կարևոր չէ, որ դրանք վստահելի են, իսկ օգտագործման տեսանկյունից` հարմար:

Ֆինանսական և տնտեսական նորություններ

CNBC, Market watch, Yahoo Finance, Reuters, Barchart, Bloomberg 

Այս կայքերի շնորհիվ հնարավոր է միշտ տեղյակ լինել ֆինանսական աշխարհի վերջին զարգացումներից. կգտնես տարբեր ֆինանսական նորություններ, ընկերությունների վերլուծություններ և ներդրումային ռազմավարություններ:

Ուսուցողական նյութեր

Investopedia, The Motley Fool

Այս կայքերը յուրօրինակ ֆինանսական հանրագիտարաններ են, որտեղ կարելի է գտնել հետաքրքրող ցանկացած ֆինանսական տերմինի կամ երևույթի բացատրությունը: Այստեղ բարդ տնտեսական երևույթները ներկայացվում են պարզ բառերով:

Իսկ նույնը հայերեն կարդալու համար կօգնեն Ամերիաբանկի տելեգրամյան և յութուբյան ալիքները։

Մակրոտենտեսական ցուցանիշներ

Trading Economics

Եթե հետաքրքրում են այս կամ այն երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, օգնության կգա Trading Economics-ը: Այստեղ կարելի է գտնել աշխարհի 196 երկրի ավելի քան 20 մլն տնտեսական ցուցանիշ, արտարժույթի փոխարժեքների, պետական պարտատոմսերի եկամտաբերության և ապրանքահումքային ակտիվների` նավթի գազի, ոսկու և այլնի գների մասին տվյալներ: Դրանք հիմնված են բացառապես պաշտոնական աղբյուրների վրա: Բացի այդ, Trading Economics-ը ներկայացնում է ինչպես ցուցանիշների պատմական փոփոխությունը, այնպես էլ կանխատեսումներ հնարավոր զարգացումների մասին:

Վերլուծություններ և բաժնետոմսերի գնահատում

Morningstar, TipRanks, Seeking Alpha

Այստեղ կան բաժնետոմսերի, ETF-ների և այլ արժեթղթերի մասին ամբողջական տեղեկատվություն և վերլուծություններ: Կայքերը հաշվարկում են բաժնետոմսերի իրական արժեքը, սահմանում թիրախային գներ ֆինանսական գործիքների համար և ռեյթինգավորում արժեթղթերը:

10+ հարթակ, որոնք կօգնեն կողմնորոշվել ներդրումներ կատարելիս

Ճշգրիտ և թարմ տվյալները խելամիտ ներդրումներ կատարելու կարևոր նախապայման են: Իսկ այս գործիքներն ու հարթակները հաստատ կօգնեն այդ հարցում։

Իսկ Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝  MyInvest-ի միջոցով հնարավոր է ընդամենը 5 րոպում բացել բրոքերային հաշիվ, տեսնել ու գործարքներ կատարել միջազգային և հայկական շուկաներում: Ամերիաբանկի հաճախորդ կարող եք դառնալ օնլայն՝ այստեղ։

Ոլորտը ուսումնասիրելու, սովորելու և լրացուցիչ եկամուտի աղբյուր ստեղծելու ժամանակն է։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները