Mantashyants Global EXPO 2024

Mantashyants Global EXPO 2024

Mantashyants Global EXPO 2024-ը Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդես է, որը կազմակերպվում է առաջին անգամ:
Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից:
Սա նաև հարթակ է, որտեղ ոչ ակումբական գործարարներն ունենալու են հնարավորություն ակումբական գործարարների բիզնեսներին ծանոթանալու, ինչպես նաև ակումբի պոտենցիալն ու ներուժն ամբողջությամբ պատկերացնելու:
Ինչպես նաև ցուցահանդեսը հարթակ է լինելու ոչ միայն բիզնեսների համագործակցության համար, այլև նպաստելու է պետություն-մասնավոր երկխոսության ապահովմանը՝ ուղղակիորեն ազդելով պետության տնտեսական ցուցանիշների աճին։

Հենց այս նպատակով Mantashyants Global EXPO 2024-ի շրջանակում ներկայացվածություն են ունենալու նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են լինելու 40-ից ավել որորտներից շուրջ 120 ընկերություններ՝ ավելի քան 10-ը քաղաքներից։

Մանթաշյանց գործարարների միությունը հայալեզու ամենամեծ գործարար միությունն է, որին անդամակցում է 600-ից ավել գործարար, գործում է 18 մասնաճյուղ:

Միջոցառմանը որպես այցելու գրանցվել կարող եք այստեղ։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

18 - 19 Հկտ 2024
Ավարտված է

Ժամը

12:00 pm - 9:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Meridian Expo Center

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Մանթաշյանց գործարարների ակումբ