Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները վարորդական իրավունքի փոխադարձ ճանաչման հուշագիր կստորագրեն։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։
Հուշագրի համաձայն՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները, եթե բավարարում են այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։
Իսկ եթե քաղաքացին ՀՀ-ից գնում է ԱՄԷ, կամ հակառակը Մշտական բնակության պայմանով ՀՀ-ից ԱՄԷ կամ հակառակը գնալուդեպքում մուտքի երկիրը պետք է փոխարինի քաղաքացու վարորդական իրավունքը սեփական երկրի վարորդական իրավունքով՝ առանց հավելյալ տեսական և գործնական քննությունների։
Կարդացե՛ք նաև.