Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Նրան հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Աբաջյանը մասնավոր հատվածում կուտակել է համապատասխան փորձ և գիտելիքներ, որոնք կարող են նպաստել հիմնադրամի գործունեության արդյունավետությանը։
Աբաջյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է, որ պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր՝ ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ ապահովելու համար։
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը նպաստում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողների կողմից Հայաստանում բիզնես սկսելու և զարգացնելու գործընթացին։ Հիմնադրամի նպատակն է ներգրավել նոր ներդրումներ, բարելավել գործարար միջավայրը և խթանել տնտեսական ակտիվությունը։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Աբաջյանի ամուսինը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։