Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին հասել է տարվա առավելագույն մակարդակին՝ 10.4%

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2025 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 10.4%-ով։ Սա տարվա մինչ այս պահի առավելագույն տարեկան աճն է։ Նախորդ ամիսների տնտեսական ակտիվության տարեկան աճը կազմել է՝ հունվարին՝ 7.1%, փետրվարին՝ 10.1%, մարտին՝ 6.6%, ապրիլին՝ 5.4%։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին հասել է տարվա առավելագույն մակարդակին՝ 10.4%

Շինարարության ծավալը մայիսին կազմել է 48.9 մլրդ դրամ՝ տարեկան աճը՝ 22.2%, ամսական՝ 24.8%։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) կազմել է 314.3 մլրդ դրամ՝ 10.8% տարեկան աճով։ Առևտրի շրջանառությունը կազմել է 528.9 մլրդ դրամ՝ տարեկան աճը՝ 0.9%, իսկ ապրիլի համեմատ՝ անկում՝ 0.9%։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 218.6 մլրդ դրամ՝ տարեկան անկում՝ 5.9%, բայց նախորդ ամսվա համեմատ՝ աճ՝ 2.9%։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 579.8 մլն կՎտ.ժ՝ տարեկան նվազում՝ 8.6%։

Սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 102.2%՝ նախորդ տարվա մայիսի համեմատ։

Մայիսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.56 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարեկան նվազումով՝ 28.8%։ Արտահանումը կազմել է 586.6 մլն դոլար (նվազում՝ 39.3%), ներմուծումը՝ 972.7 մլն դոլար (նվազում՝ 20.4%)։ Սակայն առանց վերաարտահանվող ապրանքների՝ արտահանումը նվազել է ընդամենը 0.2%-ով, իսկ ներմուծումը աճել է 13.6%-ով։

Հունվար-մայիսին ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 7.91 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը՝ 3.02 մլրդ դոլար, ներմուծումը՝ 4.89 մլրդ դոլար։ Տարեկան համեմատությամբ արտահանումը նվազել է 49.2%-ով, ներմուծումը՝ 37.6%-ով։

Մայիսին դրամի միջին փոխարժեքը կազմել է 386.63 դրամ մեկ դոլարի դիմաց։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները