Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Նշվածներից որ իրավական ակտով է կարգավորվում Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը

2 / 20

Ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար փոխադրողը կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձ նշվածներից որ փաստաթուղթն է միայն ներկայացնում մաքսային մարմնին.

3 / 20

Որ պետության հետ Եվրասիական տնտեսական միությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր

4 / 20

Թույլատրվում է արդյոք ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ՀՀ տարածք վտանգավոր թափոնների ներմուծումը և ՀՀ տարածքից դրանց արտահանումը.

5 / 20

Ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են արդյոք մաքսային մարմիններին ներկայացվել էլեկտրոնային տեսքով.

6 / 20

Ինչ է մաքսային ընթացակագը.

7 / 20

Նշվածներից որ մաքսային ընթացակարգի դեպքում չի որոշվում ապրանքների մաքսային արժեքը.

8 / 20

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՜ նշվածներից որոնք են մաքսային հսկողության գոտիները.

9 / 20

Հայաստանի Հանրապետությունը նշվածներից որ երկրի հետ առանձին ունի ազատ առևտրի համաձայնագիր

10 / 20

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանած ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածք՝ ինչ գործողության է ենթակա.

11 / 20

Ինչ գործողություն է իրականացվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ապրանքների նկատմամբ, որոնց մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է.

12 / 20

Ապրանքի բացթողումից հետո ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում ինչ ժամկետում է այն ուղարկվում հայտարարատուին.

13 / 20

Ինչով են սահմանվում ապրանքի ծագման հավաստագրի նկատմամբ պահանջները.

14 / 20

Նշվածներից որն է ներառվում ՀՀ-ից արտահանվող ապրանքների մաքսային արժեքում.

15 / 20

Քանի թվային նիշ է պարունակում ԱՏԳ ԱԱ-ի խումբը

16 / 20

Ինչ ժամկետի ընթացքում են մաքսային հսկողության տակ գտնվում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները <<Ժամանակավոր արտահանում>> մաքսային ընթացակարգի դեպքում.

17 / 20

Ներկայացված որ ապրանքներն են ենթակա ժամանակավոր պահպանման հանձնելու.

18 / 20

Նշվածներից որ դեպքում է հավաստվում ապրանքների ծագումը

19 / 20

Ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգման, որ կանոնի հիման վրա է դասակարգվում չլրակազմված կամ անավարտ տեսքով ներկայացված ապրանքը

20 / 20

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ որոնք են համարվում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր.

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: