Հայտադիմումների ընդունման փուլը մեկնարկել է․ «Plug and Play Germany GmbH»֊ը  Հայաստանում «Աքսելերացիոն ծրագիր» կիրականացնի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH»-ի համատեղ «Աքսելերացիոն ծրագիր»-ը մեկնարկել է մասնակցության հայտադիմումների ընդունման փուլը: Ծրագրի շրջանակում կիրականացվի 26 շաբաթյա «Աքսելերացիոն ծրագիր»՝ նախատեսված Հայաստանում գործող  ոլորտային  սկսնակ ընկերությունների համար: 

Այս շաբաթների ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացման, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է հայաստանյան բոլոր այն սկսնակ տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն զարգանալու, ներգրավելու վենչուրային կապիտալ ներդրումներ և ամրապնդելու իրենց ներկայությունը համաշխարհային շուկաներում։

Plug and Play Tech Center-ն աշխարհում բարձր հեղինակություն վայելող նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է:  

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղումով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները