Air India-ի կործանված ինքնաթիռի պատճառով Boeing-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Boeing ընկերության բաժնետոմսերի արժեքը հինգշաբթի նախաբորսայական վաճառքում նվազել է՝ գրանցելով գրեթե 8% անկում։ Պատճառը՝ Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner օդանավի կործանումն է, որը տեղի է ունեցել մեկնարկից կարճ ժամանակ անց՝ Ահմեդաբադի օդանավակայանի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվել է 242 ուղևոր։

Ըստ FlightRadar24 թռիչքի հետևման հարթակի՝ այս օդանավը Air India-ին է հանձնվել դեռևս 2014 թվականին։ Այն ուղևորվում էր Լոնդոնի Գաթվիկ օդանավակայան։

Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ կործանման հետևանքով «շատերն» զոհվել են։ Սա Boeing 787 Dreamliner մոդելի առաջին խոշոր վթարն է՝ մոդելի 2011 թվականի ներդրումից ի վեր։

Դեպքը ծանր հարված է դարձել Boeing-ի համար, որը վերջին շրջանում փորձում էր վերականգնել իր դիրքերը՝ նոր պատվերների աճի և գլխավոր տնօրեն Քելլի Օրտբերգի նշանակման ֆոնին։ Տարին սկսել էր ավելի քան 20% աճով՝ 2024-ի ընթացքում տեղի ունեցած սկանդալներից հետո, այդ թվում՝ Alaska Airlines-ի դեպքը, որը հանգեցրեց հետաքննությունների, դատական գործընթացների և ղեկավարության փոփոխության։

Նախաբորսայական վաճառքում նվազել են նաև Boeing-ի մատակարարների բաժնետոմսերը․ GE Aerospace-ը՝ 4%, իսկ Spirit AeroSystems-ը՝ 3%։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները