Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Byblos Digital քարտը՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար։
Թվային քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով կամ Օնլայն բանկինգ համակարգով՝ 24/7 ռեժիմով ու առանց Բանկ այցելելու, իսկ վայրկյաններ անց՝ օգտագործել այն անկանխիկ գնումներ կատարելիս։
Մինչև սեպտեմբերի 30-ը ձեռք բերելու դեպքում hաճախորդները կստանան թվային քարտն անվճար՝ 3 տարով, և 1 տարի շարունակ կկուտակեն տոկոսներ դրական մնացորդի վրա։
«Բիբլոս Բանկ Արմենիան, կարևորելով իր հաճախորդներին հեռահար թվային ծառայությունների մատուցումը և ծառայությունների՝ ժամանակի իրական ռեժիմում մատուցման անհրաժեշտությունը, գործարկել է Mastercard Digital քարտը, որը, ըստ էության, լիարժեք բանկային քարտ է։ Նրա միջոցով Բանկի հաճախորդները կարող են կատարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային անկանխիկ գործարքներ։ Այս պրոդուկտի մեկնարկը Բանկի հերթական քայլն է իր կողմից որդեգրած թվային բարեփոխման ռազմավարության շրջանակում։ Ի դեպ, պրոդուկտի մասով նոր հետաքրքիր զարգացումներ ենք պլանավորում»,- նշում է Բանկի նորարարության և թվայնացման բաժնի ղեկավար Սուրեն Ոսկանյանը։
Թվային քարտն ունիվերսալ է, միշտ հասանելի է սմարթֆոնում, հարմար է բոլոր տեսակի գործարքների համար՝ առցանց առևտրից մինչև խանութներում անհպում վճարումներ, օնլայն դրամապանակների լիցքավորումից մինչև գնումներ ու միջազգային փոխանցումներ։
Ֆիզիկական քարտերի պես, թվայինները ևս կարելի է կցել Google Pay-ին և Apple Pay-ին ու կատարել վճարումներ աշխարհի ցանկացած կետում։
Մանրամասները հասանելի են Բիբլոս Բանկ Արմենիայի պաշտոնական կայքում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: