Հայտնի են Career City Fest 2K25-ի ամենատպավորիչ ընկերությունները․ CCF Awards

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 5-ին Պարկ Բրիջ ռեստորանում տեղի ունեցավ Сareer City Fest լավագույն գործատուների փառատոնի ամփոփիչ գալա ընթրիքն ու մրցանակաբաշխությունը, որտեղ փառատոնի կազմակերպիչ՝ Skill Event Marketing ընկերությունն իր շնորհակալությունը հայտնեց փառատոնի մասնակից ընկերություններին, բանախոսներին ու գործընկերներին՝  Հայաստանի աշխատաշուկայի ապագայի ձևավորման մեջ իրենց կարևոր ներդրման համար։ 

Այս տարի մասնակցելով փառատոնին` այցելուները հնարավորություն ունեին քվեարկել իրենց ամենաշատը տպավորած ընկերությունների ու բանախոսների օգտին և որոշել, թե ովքեր կստանան մրցանակներ տարբեր անվանակարգերում՝ այդպիսով դառնալով նաև արժեքավոր նվերների խաղարկության մասնակից։ 

Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն ամփոփեցին այցելուների քվեարկության արդյունքները և մրցանակներ հանձնեցին ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ընկերություններին ու բանախոսներին։

Ստորև ներկայացնում ենք անվանակարգերի և մրցանակակիրների ամբողջական ցանկը․ 

  • Ամենատպավորիչ Pre-Event մարքեթինգային և PR արշավ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  • Ամենատպավորիչ պատվիրակություն բացման շքերթում. ՖԼԵՇ
  • Տաղավարի ամենատպավորիչ դիզայն. INECO PEOPLE
  • Տաղավարի ամենատպավորիչ կոնցեպտ. TEAM GROUP
  • Տաղավարի ամենատպավորիչ ինտերակտիվ բովանդակություն. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  • Տաղավարի ամենատպավորիչ թիմ. COFFEE HOUSE
  • Մասնակցության ամենատպավորիչ կոնցեպտ. INECO PEOPLE
  • Ամենատպավորիչ EVP show. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  • Ամենատպավորիչ ելույթ. ԼԻԿԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ
  • Ամենատպավորիչ ելույթ CCF Battle-ում. ՇՈՒՇԱՆ ԱՎԱԳԻՄՅԱՆ և ԱՐՄԵՆ ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ
  • Փառատոնի հայտնություն. ՍՈԼԵՐ
  • Փառատոնի աստղ (հատուկ մրցանակ, որը հանձնվեց բոլոր անվանակարգերում ընդհանուր ամենաբարձր միավորներ ստացած ընկերությանը). ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  • CCF 2K25-ի լավագույն գործատու` CCF AWARDS-ի գլխավոր մրցանակը. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ, ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ, UCOM

Մրցանակներն ընկերություններին հանձնեցին Career City Fest-ի նախկին քաղաքապետ՝ Արամ Փախչանյանը, ներկա քաղաքապետ՝ Նազիկ Ավդալյանը և Skill Event Marketing ընկերության տնօրեն՝ Նելլի Մարաբյանը։

Փառատոնի երեք լավագույն գործատուներ ճանաչվեցին․ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ, ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏԸ, ՅՈՒՔՈՄԸ։ 

Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնն անցկացվել էր ապրիլի 25-ին և 26-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում «Բրենդի ուժը․ արժեքներ, թիմ, արտադրանք» խորագրի ներքո։

Փառատոնը փորձի և գաղափարների փոխանակման յուրօրինակ հարթակ դարձավ տասնյակ ընկերությունների, բանախոսների և հազարավոր այցելուների համար։ 

Փառատոնի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերությունն է, որը իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։
2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին Skill-ն ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում, իսկ Career City Fest-ն արժանացել է Eventex Awards-ի երկու ոսկե մրցանակների։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները