Վարորդական իրավունքները կտրվեն նաև էլեկտրոնային ձևաչափով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որը քաղաքացիներին հնարավորություն կտա վարել տրանսպորտային միջոցներ՝ առանց վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցի գրանցման վկայականի ֆիզիկական առկայության: 

Փոփոխությունը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերին: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով, փաստաթղթերի թվային տարբերակները կդառնան այլընտրանք, ոչ թե կփոխարինեն ավանդական կրիչներին: 

Գործող վարորդական իրավունքների տերերը նույնպես կկարողանան դիմել թվային տարբերակ ստանալու համար: Վարորդական իրավունքների և գրանցման վկայականների թվային տարբերակների տրամադրման համար պետական տուրքը կսահմանվի նույն չափով, ինչ ֆիզիկական փաստաթղթերի համար: 

Բացի փաստաթղթերի թվայնացումից, գերատեսչությունն առաջարկում է վարորդական իրավունք ստանալու արտահերթ քննությանը մասնակցելու նոր մեխանիզմ: Պետական տուրքի չափը կախված կլինի այն օրվանից, որը թեկնածուն կընտրի քննության համար: Այսպես, եթե թեկնածուն ցանկանա վերահանձնել քննությունը հաջորդ օրը, նա կվճարի 45.000 դրամ, իսկ եթե երրորդ օրը՝ 30.000 դրամ: Առաջարկվող փոփոխությունները կմտնեն ուժի մեջ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Ազգային ժողովի կողմից հաստատվելու դեպքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները