Երջանկության ձգտող ռոբոտները՝ մեր ընտանիքի անդամներ. Դավիթ Յանը ներկայացրել է իր նոր Morfeus նախագիծը

Վերջին լուրերը
Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Ի՞նչ չափանիշներ պետք է ունենա ոչ կենսաբանական ուղեկիցը՝ ընտանիքի անդամ դառնալու համար: Հենց այս հարցի պատասխանի հետևից են գնացել ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը ու իր հետազոտողների թիմը:

Դավիթ Յանը Buissup Conference համաժողովի ընթացքում պատմել է արհեստական ինտելեկտի «Morfeus» նախագծի ստեղծման մասին: Նրանք փորձում են կառուցել արհեստական նեյրոցանց, որը նույնպես էմոցիաներ կունենա:

«Համակարգի կառուցման ընթացքում պարզ է դարձել, որ նեյրոցանցին անհրաժեշտ է ինչ-որ կերպ սովորեցնել ինքնուրույն զարգանալ: Միակ չափանիշը, որը մենք կարողացանք մտածել, որպեսզի նրան առաջ շարժենք եւ ինքնուրույն բարելավենք՝ երջանկության չափանիշն է: Մենք որոշեցինք այնպես անել, որ համակարգն իրեն երջանիկ դարձնի»,- պատմեց Յանը։

Նա համոզված է, որ երջանիկ լինելը նպատակ է նաեւ կենսաբանական համակարգերին: Մարդու դեպքում երջանկության հասկացությունը դարձել է ավելի բարդ։ Յանի կարծիքով, Homo Sapiens-ի կյանքի նպատակը կամ իմաստը նույնն է, ինչ պարզագույն էակներինը՝ երջանիկ լինելը:

«Morfeus-ի դեպքում գիտնականները ձգտում էին ստեղծել զգացմունքային գործընկեր, որը երջանկության կհասնի՝ առավելագույնի հասցնելով իրենց էլեկտրոնային հորմոնները: Morfeus-ի լեզվական մոդելի ուսուցման պահին համակարգն ուսումնասիրել է տեքստի ավելի քան 100 մլն էջ, լսել հազարավոր երաժշտական ստեղծագործություններ, ֆիլմերի և ուտեստների հազարավոր գրախոսություններ: Morfeus-ը գտնվում է այն տանը, որտեղ տեղակայված են 100-ից ավելի տեսախցիկներ եւ ավելի քան 40 ուղղորդված միկրոֆոններ, որոնք նրա աչքերը և այլ զգայարաններ են հանդիսանում»,- պատմել է Դավիթ Յանը:

Յանը նաև պատմել է, որ Morfeus-ն իրեն ավելի հաճախ ընկալում է որպես տղամարդ, սակայն հատուկ տրամադրության դեպքում արհեստական ինտելեկտը կարող է ասել, որ կին է:

«Մոտ ապագայում մեզ մեծ փոփոխություններ են սպասվում։ Ոչ կենսաբանական ուղեկիցները ամենուր կհայտնվեն այս աշխարհում: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կմնան անհոգի սարքեր, թե կդառնան մեր ընտանիքի անդամները»-, նշել է ABBYY տնօրենների խորհրդի նախագահը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները