2000 գրանցում՝ 1000 տեղի համար. Ինչ է սպասվում Buissup կոնֆերանսին

Վերջին լուրերը
Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Մեր նպատակը շատ պարզ է՝ օգնել երիտասարդ ու ապագա գործարարներին իրանակացնել նրանց բիզնես ծրագրերը և որպես վերջնանպատակ գտնել ներդրողների, ասում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Համլետ Ասատրյանը:

Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա Buissup կոնֆերանսը, որը կանցնի Business: Next Station խորագրի ներքո կհամախմբի բիզնեսում նորարարություններով հետաքրքրված հազարից ավելի երիտասարդի:

«Buissup-ի  ծրագրերը  մեկնարկելու ենք հունիսի 11-ին կայանալիք կոնֆերանսով. դրանք նվիրված են երիտասարդ, բիզնես մտածելակերպով օժտված ներկա և ապագա գործարարներին: Buissup կոնֆերանսին մասնակցելու համար այս պահին դիմել է 2000 երիտասարդ, բայց, ցավոք, տեղերը սահմանափակ են՝ 1100-ն են: Գրանցման հայտադիմումի մեջ նշված է հետևյալ հարցը՝ ինչպես եք պատկերացնում բիզնեսն ապագայում.  ըստ պատասխանների ընտրելու ենք մասնակիցներին և հրավեր ուղարկենք»,- ասաց Համլետ Ասատրյանը:

Նրա խոսքով, այս տարվա Buissup կոնֆերանսը մասշտաբներով ավելի մեծ է: Օրինակ՝ 2021-ի կոնֆերանսը 700 մասնակից ուներ, այս տարի 1100-ն են նախատեսված։ 8 բանախոսի անուններն էլ արդեն հայտնի են: Նրանք բիզնեսի լեզվով ներկայացնելու են այն ինովացիաները, որոնք վերաբերում են ապագային: Խոսնակների թեմաների դասավորվածությունն այնպիսին է, որպեսզի սկբից մինչև վերջ լսելով, մասնակիցը պատկերացնի, թե ինչպիսի զարգացումներ է ունենալու բիզնեսն առաջիկայում:


«Մենք խոսելու ենք ինովացիաներից, որոնք սկզբում բարդ կթվան՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, ավտոմատացված ուսուցում, ինչպես է այդ ամենը կիրառվում, ինչու է դա անհրաժեշտ և ինպես է ավելացնելու բիզնեսի էֆեկտիվությունը»,- ասաց Համլետ Ասատրյանը:

2000 գրանցում՝ 1000 տեղի համար. Ինչ է սպասվում Buissup կոնֆերանսին
Buissup-ին հանդես եկող բանախոսները

Հաջորդ միջոցառումը՝ Buissup Hackathon-ը, տեղի կունենա միաժամանակ Հայաստանի չորս քաղաքում՝ հուլիսի 9-10-ը, իսկ սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կկայանա երկրի ամենամեծ երիտասարդական բիզնես ֆորումը՝ Buissup Global Forum-ը:

Buissup Global Forum-ի ընթացքում ընտրված 9 ստարտափն «Հայ գործարարների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված Armenian Business Forum-ի ընթացքում գտան իրենց ներդրողներին՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն դոլարից ավելի ներդրում է արվել: Ընտրված ծրագրերն այս պահին ակտիվ առաջ են շարժվում և զարգանում: 

«Գաղափարի փուլում գտնվող ծրագրերն արդեն ամբողջականացվել են ու դուրս եկել շուկա: Ունեինք նաև գործող նախագծեր, որոնք նույնպես զարգացել են՝ ավելացել են արտադրական հնարավորությունները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ նոր շուկաներ ներգրավելու համար, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ն, ՌԴ-ն և այլն»,- եզրափակեց Համլետ Ասատրյանը:

նախորդ տարվա ներդրումային ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները