Ինչպե՞ս է փոխվել հայերի մոտեցումը աշխատանք գտնելուն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Առանց ծանոթի գործ չկա» նախադասությունը երկար տարիներ համարվում էր հայաստանյան աշխատաշուկայի անխուսափելի բաղադրիչ: Բայց Կովկասյան բարոմետրի 2024 թվականի տվյալները ցույց են տալիս, որ այս մոտեցումը աստիճանաբար փոխվում է:

2017-ին բնակչության 33%-ը համարում էր, որ լավ աշխատանք գտնելու համար ամենակարևոր գործոնը կապերն են: 2024 թվականին այս ցուցանիշը կտրուկ նվազել է՝ հասնելով 26%-ի: Միևնույն ժամանակ մասնագիտական ունակությունների և աշխատանքային փորձի կարևորությունը գնահատող մարդկանց թիվն աճել է 16%-ից (2021) մինչև 21% (2024):

Կրթությունն ամեն դեպքում պահպանում է առաջատար դիրքերը՝ 2024-ին հարցվածների 26%-ն այն համարել են ամենակարևոր գործոն: Չնայած տարբեր տարիներին արդյունքների տատանման (2019-ին 12%, 2021-ին 16%)՝ կրթության դերը բարձր է գնահատվում:

Կապերը դեռևս պահպանում են իրենց դերը, բայց նրանց բացարձակ գերակայությունը քչանում է:

Ինչպե՞ս է փոխվել հայերի մոտեցումը աշխատանք գտնելուն
Գրաֆիկը՝ Modex.am-ի

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները