Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Թույլատրվում է արդյոք ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ՀՀ տարածք վտանգավոր թափոնների ներմուծումը և ՀՀ տարածքից դրանց արտահանումը.

2 / 20

Երբ է ուժի մեջ մտնում ըստ ԱՏԳ ԱԱ-ի նախնական դասակարգման որոշման գործողության դադարեցման մասին որոշումը.

3 / 20

Նույնական ապրանքների գործարքի գնի մեթոդը կիրառելիս (Մեթոդ 2), եթե հայտնաբերվում են միևնույն ապրանքների մեկից ավելի մաքսային արժեքներ, ապա այդ արժեքներից, որն է կիրառվում․

4 / 20

Ստորև նշվածներից որն է մաքսային ընթացակարգ.

5 / 20

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանած ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածք՝ ինչ գործողության է ենթակա.

6 / 20

Որ հայտարարագրի մասն է (երբ անհրաժեշտ է լրացնել) կազմում մաքսային արժեքի հայտարարագիրը․

7 / 20

Ազատ առևտրի ռեժիմ տրամադրելու նպատակով CT-1 ձևի հավաստագրի կիրառումն ինչ ժամկետով է սահմանափակված

8 / 20

Ում կողմից սահմանված կարգով է իրականացվում մաքսային ձևակերպումը մաքսային մարմինների տեղակայման վայրերից և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս.

9 / 20

ԱՏԳ ԱԱ մեկնաբանումը քանի հիմնական կանոն ունի

10 / 20

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների որ մաքսային ընթացակարգով ներմուծումն է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա օբյեկտ.

11 / 20

Ստորև նշված որ դեպքում մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները այլ մաքսային ընթացակարգերով չեն ձևակերպվում.

12 / 20

Ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են արդյոք մաքսային մարմիններին ներկայացվել էլեկտրոնային տեսքով.

13 / 20

Ինչ է մաքսային ընթացակագը.

14 / 20

Մաքսային միության անդամ որ պետության մաքսային մարմնի կողմից է ընդունվում ըստ ԱՏԳ ԱԱ նախնական դասակարգման որոշումը.

15 / 20

Որ փաստաթղթերով է հավաստվում ապրանքի ծագումը.

16 / 20

Նշվածներից որն է մաքսային արժեքի որոշման մեթոդ.

17 / 20

Եթե ոչ սակագնային կարգավորման միջոց սահմանելիս նախատեսվում են մաքսային ընթացակարգեր, որոնցով չի թույլատրվում ձևակերպել այնպիսի ապրանքներ, որոնց առնչությամբ սահմանվում է ոչ սակագնային կարգավորման նշված միջոցը, ապա ստորև նշված հետևանքներից որն է առաջանում.

18 / 20

Որ դեպքերում է թույլատրվում ապրանքներ ստացողի պահեստում երրորդ անձանց պատկանող ապրանքների պահպանումը.

19 / 20

Ում կողմից է որոշվում ապրանքների մաքսային արեքը.

20 / 20

Ինչի համաձայն է որոշվում ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը.

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: