Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման որ մարմինն է համակարգում հանքագիտության և հնէաբանության հավաքածուների առարկաների ( որոնց տեղափոխումը ԵՏՄ միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում ) լիցենզավորման գործընթացը.

2 / 20

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանած ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածք՝ ինչ գործողության է ենթակա.

3 / 20

Նշվածներից որ մարմինն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորումը .

4 / 20

Նշվածներից որն է մաքսային արժեքի որոշման մեթոդ.

5 / 20

Նշված լրացուցիչ հավելագրումներից որն է գումարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքին դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին.

6 / 20

Ում կողմից է տրամադրվում ըստ ԱՏԳ ԱԱ-ի նախնական դասակարգման որոշումը

7 / 20

Պետական լիազորված մարմինը ապրանքի ծագան հավաստագրի տրամադրման օրվանից՝ որքան ժամանակ է պարտավոր պահել դրա պատճենը.

8 / 20

Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն իրականացնելիս հետևյալ հանգամանքներից որն է համարվում ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի որոշելու հատկանիշ

9 / 20

Ստորև նշվածներից որն է հանդիսանում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգ

10 / 20

Մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվում է «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով՝ հետևյալ որ դեպքերում

11 / 20

Ստորև նշված որ դեպքում է կասեցվել մաքսային ընթացակարգի գործողությունը.

12 / 20

Եթե ընդունվում է մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առգրավումը չեղյալ ճանաչելու մասին որոշում, ապա այդ մաքսային ընթացակարգի գործողությունը նշվածներից որ գործողությանն է ենթարկվում

13 / 20

Որ պետության հետ Եվրասիական տնտեսական միությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր

14 / 20

Որ ժամանակահատվածում է գործում ապրանքի ծագման մասին նախնական որոշումը․

15 / 20

Թույլատրվում է արդյոք ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ՀՀ տարածք վտանգավոր թափոնների ներմուծումը և ՀՀ տարածքից դրանց արտահանումը.

16 / 20

Նշվածներից որ նպատակով է իրականցվում մաքսային արժեքի հսկողությունը մաքսային մարմնի կողմից․

17 / 20

Նշվածներից որն է մաքսային արժեքի որոշման մեթոդ.

18 / 20

Ինչ ժամկետի ընթացքում են մաքսային հսկողության տակ գտնվում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները <<Ժամանակավոր արտահանում>> մաքսային ընթացակարգի դեպքում.

19 / 20

ԱՊՀ ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների վերաբերյալ Համաձայնագրի շրջանակներում որ աշխատանքներն են համարվում բավարար վերամշակման չափանիշ.

20 / 20

Թույլատրվում է արդյոք բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: