Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

How2B-ն շարունակում է ներկայացնել կանանց, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն քչերը գիտեն նրանց մասին:

Թեև Լուսնի վրա առաջին ոտք դրած մարդը տղամարդ էր,  բայց դե էլ ո՞ւր առանց կանանց։ Մոտ կես դար առաջ NASA-ի կողմից իրականացրած Apollo 11 պատմական առաքելության հաջողության ետևում կանգնած էր կին գիտնական  Մարգարեթ Համիլթոնը, ում դերը մեծ էր այդ առաքելության թռիչքի ծրագրային ապահովման (software) մշակման գործում։

- Advertisement -
Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

1936 թվականին ԱՄՆ Ինդիանա նահանգում ծնված Մարգարեթ Համիլթոնը ամերիկացի համակարգչային գիտնական է, ով եղել է համակարգչային ծրագրերի առաջին ծրագրավորողներից մեկը: Հենց նա է ստեղծել «ծրագրային ապահովման ինժեներ» (software engineer) տերմինը՝ նկարագրելու համար իր աշխատանքը, և նրան է  վերագրվում ծրագրային ապահովման ինժեներության հայեցակարգի հանրահռչակումը:

Իսկ այ 1969 թվականին NASA-ի Apollo 11 առաքելության շրջանակում Մարգարեթը գրեց Լուսնային և Հրամանի մոդուլների համար  համակարգչային ծածկագիրը՝ օգնելով մարդուն առաջին անգամ ոտք դնել Լուսնի վրա։

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

Կրթություն

Մարգարեթ Համիլթոնը սովորել է Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Էրլհամ քոլեջում՝ մաթեմատիկա և փիլիսոփայություն բաժնում: 1958-ին կարճ ժամանակով մաթեմատիկա է դասավանդել ավագ դպրոցում։ Հենց քոլեջում էլ Մարգարեթը հանդիպել է իր սիրելիին՝ Ջեյմս Համիլթոնին, ում հետ էլ ավելի ուշ ամուսնացել ու տեղափոխվել է Բոսթոն։ 

Չնայած Մարգարեթը ծրագրում էր աբստրակտ մաթեմատիկա սովորել Բրանդեյսի համալսարանում, սակայն նրան աշխատանքի են ընդունում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ), իսկ ամուսինն այս ընթացքում սովորում էր Հարվարդի իրավաբանական դպրոցում:

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

ՄՏԻ-ում գիտնականը եղանակը կանխատեսելու համար սկսում է մշակել ծրագրային ապահովում, այնուհետև ասպիրանտուրա անցնում օդերևութաբանության ֆակուլտետում:

Կարիերա․ Ինչպե՞ս այս կին գիտնականն օգնեց Apollo 11 առաքելությանը հաջողության հասնել

1960-ականների սկզբին Համիլթոնը միացավ ՄՏԻ-ի Լինքոլնի լաբորատորիային, այստեղից էլ՝ ԱՄՆ առաջին հակաօդային պաշտպանության համակարգի  «SAGE» նախագծին (խմբ․ Semi-Automatic Ground Environment), որը խոշոր համակարգիչների և հարակից ցանցային սարքավորումների հարթակ էր, և համակարգում ու մշակում էր բազմաթիվ ռադարային կայանքների տվյալներ՝ լայն տարածության վրա օդային տարածքի միասնական պատկեր ստեղծելու համար: 

Այստեղ Մարգարեթը, մասնավորապես, մշակեց ծրագրային ապահովումը՝ թշնամու ինքնաթիռները նույնականացնելու ծրագրի համար: Հաջորդիվ երիտասարդ գիտնականը սկսեց աշխատել ՄՏԻ-ի գործիքավորման լաբորատորիայում, որն ավիացիոն տեխնոլոգիա էր տրամադրում NASA-ին:

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

Այնուհետև սկսեց ղեկավարել ինտիտուտի գործիքավորման լաբորատորիայի ծրագրային ճարտարագիտության բաժինը (Software Engineering Division):  

Ի վերջո, 1961 թվականին այս բաժինը պայմանագիր կնքեց NASA-ի հետ՝ մշակելու Apollo ծրագրի ուղղորդման համակարգը (խմբ․- «ուղղորդման համակարգը» վիրտուալ կամ ֆիզիկական սարք  կամ սարքերի խումբ է, որն իրականացնում և վերահսկում է նավի, ինքնաթիռի, հրթիռի, արբանյակի կամ այլ շարժվող օբյեկտի շարժումը): 

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

Այսպիսով՝ Համիլթոնը ղեկավարում էր այն թիմը, որին հանձնարարված էր մշակել «Ապոլոն 11» դեպի Լուսին առաքելությունների թռիչքային հրամանատարության և Լուսնային մոդուլների ուղղորդման ու կառավարման համակարգերի ծրագրային ապահովումը: Այն ժամանակ ոչ մի դպրոցում ծրագրային ապահովման ինժեներություն չէր դասավանդվում, ուստի թիմի անդամները պետք է ինքնուրույն լուծեին ցանկացած խնդիր: 

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

Ինքը՝ Համիլթոնը, հատուկ կենտրոնացել է ծրագրային ապահովման վրա՝ համակարգային սխալները հայտնաբերելու և համակարգչի խափանումների դեպքում տեղեկատվությունը վերականգնելու համար: Այս երկու տարրերն էլ վճռորոշ նշանակություն ունեցան Apollo 11 առաքելության հաջողության համար, որը տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգին և Բազ Օլդրինին հասցրեց Լուսին։

Հեմիլթոնը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը լքեց 1970-ականների կեսերին՝ մասնավոր ոլորտում աշխատելու համար: Նա 1976 թվականին հիմնեց իր Higher Order Software ընկերությունը, իսկ 10 տարի անց՝ Hamilton Technologies-ը:

Կին գիտնականի ներդրումը՝ տղամարդու Լուսնի վրա ոտք դնելու գործում

Մարգարեթ Հեմիլթոնը արժանացել է տարբեր պարգևների, այդ թվում՝ ՆԱՍԱ-ի Exceptional Space Act Award մրցանակին (2003): Բարաք Օբաման նրան 2016 թվականին հանձնել է Ազատության նախագահական մեդալ։ 

Այժմ գիտնականը 87 տարեկան է:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները