Հայաստանի շարժական կապի շուկայի խաղացողները երեք հիմնական օպերատորներն են․ «Վիվա Արմենիա» (նախկին «Վիվա-ՄՏՍ»), «Թիմ Տելեկոմ Արմենիա» (նախկին Beeline) և «Յուքոմ»: Ո՞ր օպերատորին են նախընտրում բաժանորդները և ի՞նչ ֆինանսական ցուցանիշներ են գրանցվում այս ոլորտում․ կարդացեք ստորև։
Բաժանորդներ
2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բջջային կապի շուկայում էական փոփոխություններ կան: Ընդհանուր բաժանորդների թիվը կազմում է 4,025,802, ինչը 2024 թվականի 4,011,322 ցուցանիշի համեմատ ավելացել է 14,480 բաժանորդով:
Շուկայի առաջատարը մնում է «Վիվա Արմենիա» ընկերությունը՝ 2,295,702 բաժանորդով, սակայն նրա գերակայությունը նվազել է: 2024 թվականի վերջի 2,344,193 բաժանորդից ընկերությունը կորցրել է 48,491-ին: Այս փոփոխությունը շուկայական բաժնեմասը 58.4%-ից իջեցրել է մոտ 57.0%-ի:
«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2025-ի առաջին եռամսյակում ունի 1,042,222 բաժանորդ, ինչը 2024-ի 1,053,129 ցուցանիշի համեմատ 10,907 բաժանորդի նվազում է: Ընկերության շուկայական բաժնեմասը կազմում է մոտ 25.9%:
«Յուքոմ» ընկերությունը միակն է, որն աճ է գրանցել: 2025-ի առաջին եռամսյակում ընկերությունն ունի 687,878 բաժանորդ, ինչը 2024-ի 614,000 ցուցանիշի համեմատ 73,878 բաժանորդի՝ կամ 12.0% աճ է: Այս արդյունքով «Յուքոմ»-ի շուկայական բաժնեմասը բարձրացել է 15.3%-ից մինչև 17.1%:

Ֆինանսական ցուցանիշներ
Վիվա Արմենիայի ընդհանուր գործառնական եկամուտը եռամսյակում կազմել է 14.45 մլրդ դրամ՝ այդ թվում՝ շարժական կապից՝ 13.96 մլրդ և ամրակցված ցանցից՝ 490 մլն դրամ։ Ընկերության շահույթը կազմել է շուրջ 3.6 մլրդ դրամ։
Թիմ Տելեկոմ Արմենիայի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է 8.36 մլրդ դրամ՝ շարժականից՝ 4.77 մլրդ և ամրակցված ցանցից՝ 3.59 մլրդ դրամ։ Ընկերությունը դեռ շահույթ չունի․ եռամսյակը փակել է շուրջ 30 մլն դրամ բացասական արդյունքով։
Յուքոմի գործառնական եկամուտը շարժական կապից և հարակից գործունեությունից կազմել է 4.83 մլրդ դրամ, եկամուտը ֆիքսված կապից՝ 4,73 մլրդ։ Ընկերության շահույթը կազմել է 294.8 միլիոն դրամ։
Կարդացեք նաև՝