Nike-ը թողարկել է ամբողջությամբ 3D տպագրված սպորտային կոշիկներ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nike-ը ներկայացրել է Air Max 1000-ը՝ ընկերության առաջին սպորտային կոշիկները, որոնք գրեթե ամբողջությամբ պատրաստվել են 3D տպագրության միջոցով: Նոր արտադրանքը ստեղծվել է Zellerfeld-ի հետ համագործակցությամբ, որն արդեն փորձ ունի կոշիկների 3D տպագրության ոլորտում։

Անցյալ շաբաթ Լաս Վեգասում անցկացվող ComplexCon-ի այցելուներին ցուցադրվել են սպորտային կոշիկները:

Դիզայնի առումով նոր Air Max 1000-ը Air Max 1-ի թարմացված տարբերակն է, որը ստեղծվել էր 1987 թվականին և դարձել Nike-ի առաջին կրունկի մեջ օդային բարձիկով սպորտային կոշիկը: Այս հատկությունը կա նաև Air Max 1000-ում, թեև օդային բարձիկն ինքնին 3D տպագրված չէ: Սպորտային կոշիկի մնացած մասը պատրաստված է 3D տպագրության միջոցով։

3D տպագրության օգտագործումը նաև թույլ է տվել Nike-ին իրականացնել յուրահատուկ ուրվագծային դիզայն, որն, ըստ ընկերության, հնարավոր չէր լինի ստեղծել՝ օգտագործելով կոշիկի արտադրության ավանդական տեխնոլոգիաները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները