Նավթի գինը կարող է հասնել $100-ի՝ Իրանի դեմ ԱՄՆ հարվածների հետևանքով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bloomberg-ի գնահատմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ հարվածները կարող են նպաստել նավթի գների աճին՝ մինչև 100 դոլար մեկ բարելի համար։

Արդեն իսկ նշվում է, որ Brent տեսակի նավթը թանկացել է 11%-ով Իսրայելի հարվածների սկզբից ի վեր, իսկ բորսայական վերլուծաբանները կանխատեսում են գների հետագա աճ։

Նման սցենարը կարող է ավելի սրվել, եթե Իրանն արձագանքի ԱՄՆ-ի դեմ ուղղված հարվածներով կամ փակելով Օրմուզի նեղուցը, որի միջով անցնում է համաշխարհային նավթի զգալի մասնաբաժինը։

Այնուամենայնիվ, ներկայումս վառելիքի մատակարարումների խափանում չի արձանագրվել։ Վերլուծաբանները հիշեցնում են, որ 2019 թվականին Saudi Aramco-ի դեմ հարվածներից հետո շուկան արագ վերականգնվել էր, սակայն ներկա իրավիճակը մնում է անկանխատեսելի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները