OpenAI-ը բացում է AI որոնողական համակարգը բոլոր օգտատերերի համար. գրանցում չի պահանջվում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը հայտարարել է, որ AI-ով աշխատող իր որոնողական համակարգը, որը ChatGPT-ի մի մասն է, այլևս չի պահանջում գրանցում և մուտք: Այս գործառույթը ChatGPT-ին թույլ է տալիս պատասխաններ տալ համացանցից ստացված տեղեկատվության հիման վրա և տրամադրել աղբյուրների ցանկ, որն օգտագործել է պատասխանը ստեղծելու համար:

OpenAI-ն առաջին անգամ գործարկեց իր որոնողական համակարգը ChatGPT-ի վճարովի բաժանորդների համար անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին այն հասանելի դարձրեց բոլոր օգտատերերին: Բայց հիմա, երբ այն օգտագործելու համար այլևս գրանցում չի պահանջում, ChatGPT-ի որոնողական համակարգը կկարողանա ուղղակիորեն մրցել ավանդական որոնման համակարգերի հետ, ինչպիսիք են Yandex-ը, Google-ը և Bing-ը: Վերջին երկուսը վաղուց են սկսել ինտեգրել AI-ն իրենց որոնման համակարգերում:

ChatGPT որոնման վերջին թարմացումը այն ավելի շատ նմանեցրեց ավանդական որոնման համակարգին, որը թույլ է տալիս դիտել յուրաքանչյուր որոնման արդյունքի կարճ նկարագրություններ, ինչպես նաև տեղական տեսարժան վայրերի քարտեզներ և պատկերներ:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները