OpenAI-ը ներկայացրել է նոր լոգո և տառատեսակ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը վերաբրենդավորվել է՝ ներկայացնելով նոր լոգո և ապրանքանիշի տառատեսակ: Ընկերության կայքում հրապարակվել են OpenAI ապրանքանիշի օգտագործման թարմացված ուղեցույցներ։

Ծաղիկ հիշեցնող հայտնի նշանը նման է նախորդին, բայց ունի ավելի սուր եզրագծեր և ավելի մեծ տարածություն կենտրոնում: Նախատեսվում է, որ տեքստային լոգոն և տարբերանշանը կօգտագործվեն առանձին, մինչդեռ նախկինում դրանք լրացնում էին միմյանց։

OpenAI-ը ներկայացրել է նոր լոգո և տառատեսակ

Լոգոյի նախորդ տարբերակը ստեղծվել է OpenAI-ի համահիմնադիրներ Սեմ Ալթմանի և Իլյա Սուցկևերի կողմից։ Ռեբրենդինգն իրականացրել է դիզայներների ներքին թիմը՝ Վեյթ Մյոլերի և Շենոն Յագերի գլխավորությամբ, գրում է Wallpaper-ը։ Ըստ դիզայներների՝ լոգոտիպը պետք է դառնա «ավելի օրգանական և մարդկային»։

Հարցին, թե արդյոք դիզայներներն օգտագործե՞լ են ChatGPT-ի հնարավորությունները նոր լոգոտիպը ստեղծելիս, Մյոլլերը պատասխանել է Wallpaper-ին, որ թիմը օգտագործել է միայն նեյրոնային ցանցը տարբեր պարամետրեր հաշվարկելու համար, մնացած դեպքերում «գործընթացը լիովին ավանդական էր»:

Որպես ռեբրենդավորման մաս, OpenAI-ը նաև ներկայացրել է նոր տառատեսակ՝ OpenAI sans, որը, ըստ ընկերության, «համատեղում է երկրաչափական ճշգրտությունն ու ֆունկցիոնալությունը կլորացված, մատչելի կերպարի հետ»: Նույն տառատեսակն օգտագործվում է նոր OpenAI լոգոտիպում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները